Իրանում կորոնավիրուսով վարակվել է 12 729 մարդ, որոնցից 611-ը մահացել է

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը շաբաթ հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է 12 729 մարդ, որոնցից 611-ը մահացել է, իսկ 4 399-ը՝ բուժվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Ջահանփուրի խոսքով՝ երեկվանից հաստատվել է 1 365 մարդու վարակումը:

Նա հավելել է, որ Իրանում վերջին շրջանում գրանցվել է մահվան 97 նոր դեպք:

ԱՎԵԼԻՆ