Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները

Մենք այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ էինք հանձնել, որի պատասխանը բացասական է: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կապված էր այն լուրի հետ, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, իսկ Աննա Հակոբյանը մարտի 7-ին հանդիպել ու ողջագուրվել էր Բրազիլիայի նախագահի կնոջ հետ:

«Ուրախ ենք, որ մեր թեստը բացասական է, այսինքն մենք այս պահի դրությամբ խուսափել ենք կորոնավիրուսից»,-ասաց վարչապետը:

ԱՎԵԼԻՆ