Ռոնալդինյոն բանտում կայացած առաջնությունում դարձել է 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն, որն անձնագիր կեղծելու մեղադրանքով Պարագվայում ձերբակալվել է, բանտում մասնակցել է ֆուտբոլային առաջնության:

Ռոնալդինյոյի թիմը մրցակցի նկատմամբ հաղթանակ է տարել 11:2 հաշվով: Լեգենդար բրազիլացին դարձել է 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Անձնագիր կեղծելու համար Պարագվայում նախատեսված է խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում։

Ռոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան Պարագվայի կեղծ անձնագրեր էին ներկայացրել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում, թեև երկու երկրների միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոնալդինյոյի կալանքը Պարագվայում երկարաձգվել է և կարող է տևել կես տարի՝ մինչեւ հետաքննության ավարտը։

Image

ԱՎԵԼԻՆ