«Բարսելոնան» դադարեցրեց աշխատանքը

«Բարսելոնա» հայտարարել է աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Որոշումը պայմանավորված է նոր կորոնավիրուսի պանդեմիայով եւ բոլոր մրցաշարերի դադարեցմամբ։ Խաղացողներն ու մարզիչները կմնան կարանտինի մեջ։

Աշխատանքի վերսկսման մասին որոշում կլինի իրավիճակի փոփոխությունից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 13-ից որոշվել է դադարեցնել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի մրցաշարերը։ Հայաստանի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնությունները եւս դադարեցվել են։ Գերմանիայի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվի առանց հանդիսականների։ Դրանից հետո առաջնությունը երկու շաբաթով կդադարեցվի։

ԱՎԵԼԻՆ