Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մարտի 15-ի չվերթի մասին տարածել է հայտարարություն

մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երեւան ներկայումս Իտալիայում գտնվող եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ 14 օրյա կարանտինի մեջ կգտնվեն Հայաստան վերադարձած քաղաքացիները։ Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երեւան ներկայումս Իտալիայում գտնվող եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։

Թռիչքի ընթացքում ուղեւորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Հայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետեւյալ սկզբունքով.

1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ

2. ուսման եւ գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ

3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ

Թռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե եւ Իտալիայում կեցության հասցե)։

Ֆիումիչինո օդանավակայան ժամանման եւ ուղեւորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես»։

 

ԱՎԵԼԻՆ