Երեվանի թիվ 27 դպրոցում հայտնաբերվել է տարեց մարդու այրված դի

Երեվանի թիվ 27 հիմնական դպրոցում մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ կաթսայատանը հայտնաբերվել է 84-ամյա հնոցապանի կիսաայրված դին։

«Շտապօգնությունում» 9.30–ի սահմանում ահազանգ է ստացվել, որ «պահակը վառվել է»։

Պատճառը դեռ հայտնի չէ։ Կատարվում է նախաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

ԱՎԵԼԻՆ