Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, նրանք կորոնավիրուսի թեստավորում կանցնեն. խոսնակ

Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,-հավելել է նա:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով մի քանի մարդ մեկուսացվել է։ Ըստ ամենայնի, նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։

 

ԱՎԵԼԻՆ