Հարյուրավոր ամերիկացիներ կորոնավիրուսի պատճառով կորցրել են աշխատանքը,

Հարյուրավոր ամերիկացիներ կորոնավիրուսի պատճառով կորցրել են աշխատանքը, գրում է The Washington Post-ը, որը համապատասխան վերլուծություն է անցկացրել:

Պարբերականը նշում է, որ այդպիսով «վնաս է հասցվել ԱՄՆ-ի տնտեսությանը, եւ արդյունաբերությունը փակուղու մեջ է հայտնվել»: Վերջին շրջանում  ԱՄՆ-ում նկատվել է զբաղվածության ռեկորդային աճ: Սակայն պարբերականի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված ազատումները կարող են բացասական ազդել երկրի տնտեսական ցուցանիշների վրա:

The Washington Post-ը նշում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով աշխատանիքց ազատվել են հացթուխներ, բեռներ տեղափոխողներ, տուրիստական գործակալությունների աշխատակիցները, զվարճանքի ոլորտի աշխատակիցներ: Ամենից հաճախ աշխատանքը կորցնում են ֆրիլանսերները, հատկապես՝ երիտասարդները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ կապակցությամբ տնտեսագետները մտահոգություն են հայտնել: Քանի որ մարդիկ վախենում են կորցնել իրենց աշխատանքը, որպես կանոն, կրճատում են իրենց ծախսերը, ինչն անդրադառնում է ԱՄՆ տնտեսության վրա՝ նշում է պարբերականը:

ԱՎԵԼԻՆ