Հայաստանում կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված  քաղաքացու հետ

Հայաստանում կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված  քաղաքացու եւ գտնվում էին այսօր Ձաղկաձորում մեկուսացվածների մեջ ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,– գրել է նա:

 

ԱՎԵԼԻՆ