«ԱՅՈ»-ի քարոզարշավը վաղը տեղի չի ունենա.Նիկոլ Փաշինյան

«ԱՅՈ»-ի քարոզարշավը վաղը տեղի չի ունենա։  Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ֆեյսբուքյան լայվով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը։

«Վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա։ Խորհրդակցությունների արդյունքում եթե անհրաժեշտություն լինի, ապա այլ միջոցառումների մասին կհայտարարենք»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղվանից ընդհատելու է իր արձակուրդը եւ սկսվելու են խորհրդակցություններ՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման հետ։

«Վաղը ես արձակուրդը կընդհատեմ, վաղը աշխատանքի մեջ կմտնեմ, հասկանալու համար կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, քանի որ ունենք 2 դրական ախտորոշում, որը կապված է երեկվա ախտորոշման հետ։ Նրանք եղել են մեկուսացված, սրանք նոր դեպքեր չեն։ Առողջապահության նախարարությունը բազմիցս խնդրանքներով դիմել է, որ ախտանշաններ ունենալու դեպքում դիմել մասնագետի։ Ցավոք, այս պրիմիտիվ պայմանը միշտ չէ, որ կատարվում է։ Կանխարգեման գործոնը ամեն անհատի անհատական պատասխանատվությունն է։ Հիվանդությունը կորոնավիրուսը մեր դեմ պայքարում շանս չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 6–ի։

 

ԱՎԵԼԻՆ