Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աշխարհահռչակ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ըստ նրա` կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան XX դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության մասին: «Միացյալ Նահանգները վերջերս ճանաչել են ցեղասպանությունը, շատ երկրներ, այդ թվում նաեւ` Ֆրանսիան, Իտալիան, Եվրամիությունը, Վատիկանը եւ Ռուսաստանը նույնպես ճանաչել են ցեղասպանությունը»,- ասել է Թանկյանը Newshub-ին տված հարցազրույցում:

Թանկյանն ընդգծել է, որ երկրները խուսափում են ցեղասպանություն բառից, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի կառավարություններն օգտագործեն այդ բառը:
Երաժիշտը Նոր Զելանդիայի խորհրդարանում մի միջոցառման կմասնակցի, որին բազմաթիվ խորհրդարանականներ եւ քաղաքական գործիչներ են հրավիրվել:

Ըստ Newshub-ի` նրանց մոտ գրություն է հայտնվել, որը հրապարակել էին ԱԳՆ-ում միջոցառման նախօրեին: «Հրավերն ընդունելու կամ չընդունելու մասին որոշում կայացնելիս խնդրում ենք հաշվի առնել Նոր Զելանդիայի Կառավարության դիրքորոշումն այս զգայուն հարցի վերաբերյալ: Դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի դրդեն Թուրքիային եւ Հայաստանին, այսինքն` ուղղակիորեն շահագրգիռ կողմերին, քննարկել այս հարցը»,- նշվում է գրության մեջ:

Ուինսթոն Փիթերսը հերքել է պատգամավորներին ուղղված որեւէ գրության մասին լուրը: Միեւնույն ժամանակ, Թանկյանը դա ոչ այլ ինչ է անվանել, քան խորհրդարանականներին ուղղված սպառնալիք է անվանել: «Նույնիսկ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունն այդքան հեռու չի գնացել: Հետաքրքիր է: Ես դա ամոթ եմ համարում, դա հիասթափություն է»,- նշեց նա:

ԱՎԵԼԻՆ