Աուտիզմը դատավճիռ չէ

Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

“Աուտիզմը դատավճիռ չէ

Տեղի ունեցավ «ԻնֆոԳեյթ» ընկերության՝ «Ակունք» (AKUNQ Charity Foundation) բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնի բարեգործական միջոցառումը։
«Ակունք» հիմնադրամը «Քայլ առաջ» սոցիալական կազմակերպության և «Ձեռք ձեռքի» հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի հիմնադիր Տաթևիկ Ստեփանյանի հետ համատեղ ստեղծեց և անհրաժեշտ պարագաներով ապահովեց խեցեգործության սենյակը, ինչպես նաև տեղի ունեցավ վերջինիս պաշտոնական բացումը:
Ծրագրի նպատակն է օժանդակել հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական թերապիա իրականացնելու համար նախատեսված սենյակների ստեղծմանը և բարելավմանը։
Աշխարում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի, իսկ Հայաստանում ապրում է 1000-ից ավելի աուտիզմ ախտորոշմամբ երեխա:
Խնդրով զբաղվողներն իրական նվիրյալներ են, իրենց անձնվիրաբար կատարած աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում և միաժամանակ փաստում, որ իրենց նկատմամբ վերբերմունքը պետք է լինի համարժեք: Հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրները՝ հաղորդակից դարձնելով մեր կյանքին, պետք է նրանց համար հնարավորինս կյանքը մատչելի դարձնենք”:

ԱՎԵԼԻՆ