Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում

Մարտի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում:

ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման եւ զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի եւ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին եւ տվել համապատասխան հանձնարարականներ:

ԱՎԵԼԻՆ