Կորոնավիրուսի մասին ֆեյք խորհուրդներ

Այսօր կարելի է շատ խորհուրդներ լսել այն մասին, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ: Դրանցից որոշներն անօգուտ են, մյուսները՝ վտանգավոր առողջության համար:

BBC-ն պատմում է մի քանի «ֆեյք» խորհուրդների մասին, որոնց պետք չէ հետեւել.

  1. Սխտոր կորոնավիրուսի դեմ

Սոցցանցերում կարելի է շատ գրառումներ տեսնել այն մասին, որ կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ է սխտոր ուտել: Ինչպես նշում են ԱՀԿ փորձագետները, սխտորը, իհարկե, օգտակար մթերք է, սակայն որեւէ հիմք չկա ասելու, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից: Ավելին, չկա որեւէ միրգ կամ բանջարեղեն, որը կարող է կանխել կորոնավիրուսով վարակումը:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ խորհուրդը անվնաս է, սակայն  վերջերս բժիշկները ստիպված են եղել բուժել պացիենտի, որը կոկորդի այրվածներ է ստացել 1,5 կգ սխտոր ուտելուց հետո:

  1. «Կախարդական» հանքանյութեր

Յութուբի հայտնի օգտատեր Ջորդան Սատերը, որը հազարավոր հետեւորդներ ունի, պնդել է, թե կան «կախարդական» հանքանյութերի հավելումներ (“miracle mineral supplement”, MMS), որոնք կարող են պայքարել կորոնավիրուսի դեմ:

Այդ հանքանյութերը, որոնց մասին նա խոսել է, քլորի դիոքսիդ են պարունակել, եւ այն կիրառելը շատ վտանգավոր է եւ կարող է սրտխառնոց, փորլուծություն, ջրազրկում առաջացնել:

  1. Ինքնաշեն հակասեպտիկ գելեր ձեռքերի համար

Աշխարհի շատ երկրներում հակասեպտիկ գելերի լուրջ պակաս կա, եւ որոշ մարդիկ խորհուրդ են տալիս ինքնուրույն դրանք պատրաստել: Սակայն բաղադրատոմսերի մեծ մասը, որոնք հասանելի են օնլայն, հարմար չեն մարդու մաշկի համար:

Ալկոհոլի պարունակությամբ հակասեպտիկները սովորաբար պարունակում են նաեւ մաշկի վրա սպիրտի ազդեցության մեղմացման համար էմոլլենտներ: London School of Hygiene and Tropical Medicine-ից պրոֆեսոր Սալլի Բլումֆիլդը վստահ է, որ տնային պայմաններում նման հակասեպտիկ պատրաստելն անհնար է:

  1. Կոլոիդային արծաթ

Ամերիկյան հեռուստաշոուներից մեկում կարծիք է հնչել, թե նման հեղուկը սպանում է կորոնավիրուսի որոշ շտամմեր 12 ժամում:

Կոլոիդային արծաթի կողմնակիցները պնդում են, որ այն արդյունավետ է գրեթե բոլոր հիվանդությունների դեմ: Սակայն իրականում դրա արդյունավետությունը չի ապացուցվել:

  1. Ջուր յուրաքանչյուր 15 րոպեն մեկ

Սոցցանցերում որոշ մարդիկ պնդում են, թե ոմն ճապոնացի բժիշկ ասել է, որ կորոնավիրուս դեմ պայքարի համար պետք է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ ջուր խմել: Սակայն Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թրուդի Լանգն ասել է, որ կորոնավիրուս նման վիրուսները ներթափանցում են օրգանիզմ շնչուղիների միջոցով: Նույնիսկ եթե այն ներթափանցի բերանի մեջ, ապա ջուր խմելը չի փրկի վարակումից:

Այդուհանդերձ, ջուր խմելն օգնում է ջրազրկումից ազատվելու համար:

  1. «Այո» տաք ջրին և «ոչ» պաղպաղակին

Այսօր կարելի է շատ խորհուրդներ գտնել այն մասին, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է շատ տաք ջուր խմել և տաք լոգանք ընդունել, սակայն դա որևէ գիտական հիմնավորում չունի:

ԱՎԵԼԻՆ