Ասվում է, որ գործող կառավարությունն ուզում է «կոնտրոլ» սահմանի ՍԴ-ի նկատմամբ, բայց…Փաշինյան

Մենք խնդիր ենք դնում լուծել, իսկապես, ՍԴ-ի անաչառության հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սյունիքի Գորայք համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս օրերին շատ է հայտարարվում, որ ՍԴ-ն գործող կառավարության «կոնտրոլի» տակ չի, դրան է ուղղված սահմանադրական հանրաքվեն:

«Ասվում է, որ գործող կառավարությունն ուզում է «կոնտրոլ» սահմանի ՍԴ-ի նկատմամբ: Նախ ուզում եմ ասել, որ եթե ուզենայինք, որ ՍԴ-ն մեր «կոնտրոլի» տակ լիներ, ՍԴ-ն կլիներ մեր «կոնտրոլի տակ»: Բայց մեր խնդիրն այն չի, որ ՍԴ-ն մեր «կոնտրոլի» տակ չի, մեր պրոբլեմն այն է, որ ՍԴ-ն ուրիշների «կոնտրոլի» տակ է եւ այդ ուրիշները նրանք են, որոնց մենք միասին մերժել ենք դեռ 2018-ին»,-ասաց վարչապետը:

ԱՎԵԼԻՆ