Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը կորոնավիրուսի տարածման պատճառով առնվազն երկու շաբաթով դադարեցնում է իր գործունեությունը

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) կորոնավիրուսի տարածման պատճառով առնվազն երկու շաբաթով դադարեցնում է իր գործունեությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Pais-ին։

Ավելի վաղ ծայրահեղ աջ «Վոկս» կուսակցությունը հաստատել էր, որ քաղաքական ուժի գլխավոր քարտուղար, ստորին պալատի պատգամավոր Խավյեր Օրտեգա Սմիթը վարակվել է կորոնավիրուսով։

Ընդհանուր Իսպանիայում հայտնաբերվել է մոտ 1500 հիվանդ, որից 35-ը մահացել է։ Դեպքերի մեծ մասը՝ մոտ 800-ը, գրանցվել է Մադրիդի ինքնավար համայնքում։

ԱՎԵԼԻՆ