Տիգրան Ջրբաշյան. ՓՄԲ-ն խուսափում է երկարաժամկետ ներդրումներից

ՓՄԲ-ն խուսափում է երկարաժամկետ ներդրումներից, փոքր եւ միջին բիզնեսի ընկերությունների հետազոտությունը ցույց է տալիս զգուշությունը: Այս մասին մարտ 10-ին հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով «փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հեռանկարներն ու ներկայիս իրավիճակը» վերնագրով հետազոտությունը:

Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ փորք եւ միջին բիզնեսի ընկերությունների 39%-ը 2019 թվականին միջոցները ներդրել են իրենց գործունեության մեջ: «Տեսակարար կշռի կրճատման հետ մեկտեղ՝ գրանցվել է եւս մեկ բացասական ասպեկտ՝ վատթարացել է ներդրումների որակը: 2013 թվականին միջոցները հիմնականում ներդրվել են սարքավորումների եւ շինությունների, իսկ այսօր՝ ռեզերվների մեջ: Դա նշանակում է, որ ձեռնարկատերերը պատրաստ չեն երկարաժամկետ ներդրումների»,- հայտարարեց Ջրբաշյանը:

Նա տեղեկացրեց, որ ներդրումների տեսանկյունից միջին բիզնեսն ավելի ակտիվ է. միջին բիզնեսի ընկերությունների 65-80%-ը միջոցները ներդրել է իր գործունեության մեջ: Իսկ ահա միկրոբիզնեսի գծով ներդրումների ծավալները կրճատվել են 10%-ով:

Հետազոտության շրջանակում կատարվել է նաեւ ՓՄԲ ոլորտում նորարարական ներդրումների վերլուծություն: Տվյալ դեպքում խոսքը նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների, ինչպես նաեւ մարքեթինգային նորարարական մոտեցումների ձեռքբերման մասին է: Սակայն այդ ներդրումների գծով արդյունքները եւս բացասական են: «ՓՄԲ-ն այսօր պատրաստ չէ ներդրում կատարել նորարարությունների մեջ, նրանք դրան չեն ձգտում»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ այդ հարցում մեծ պատրաստակամություն են դրսեւորում արտահանող ընկերություննները: «Նրանք գիտակցում են, որ նորարարությունների շորհիվ կարող են արտաքին շուկաներում ապահովել իրենց մրցունակությունը»,- հայտարարեց Ջրբաշյանը: «Որքան խոշոր է ընկերությունը, այնքան մեծ է նոր ծրագրեր իրականացնելու եւ ընդլայնվելու նրա պատրաստակամությունը»,- հավելեց նա:

ԱՎԵԼԻՆ