Իտալիան դադարեցրել է երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը

Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել մինչև ապրիլի 3-ը դադարեցնել երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը, տեղեկացնում է Sky Sports-ը:

Կորոնավիրուսի պատճառով 1 ամիս Իտալիայում չեն անցկացվի Իտալիայի ֆուտբոլային առաջնությունները, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի հանդիպումները, նաև մյուս բոլոր մարզական միջոցառումները:

Իտալիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումների վերաբերյալ ՈւԵՖԱ-ն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտարածի:

Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում էր ընդունել մինչև ապրիլի 3-ը երկրում տեղի ունեցող բոլոր մարզական միջոցառումներն առանց հանդիսականների անցկացնելու մասին:

ԱՎԵԼԻՆ