Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար

Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիարշավի արդյունքները: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` քրեական գործի շրջանակներում պետք է պատասխանել հարցին` արդյո՞ք այս փաստը այդ ուսումնասիրությունների արդյունքները կոծկելու փորձ է, թե՞ սա բացթողում է պետական մարմնի կողմից թույլ տրված: Ինչպես նշեց նախարարը, կրկնակի ուսումնասիրության արդյունքում զգալի շեղումներ էին գրանցվել: «Եթե Lydian ընկերութունը հնարավորություն ունի փոխել դրանք, ապա պետք է անի դա»,- շեշտեց նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին նախարարը նշել էր, որ եթե Lydian Armenia ընկերությունը, որը նախատեսում է յուրացնել հանքավայրը, թաքցրել կամ կեղծել է Ամուլսարում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքների կհանգեցնի: Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 5-ին գերատեսչությունը նամակ էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում խոսվում էր 1952-1954 թվականներին անցկացված Գրոմովի գիտարշավի արդյունքների մասին: Փաթեթը, որը վերաբերում է ուրանի առկայությանը, ուղարկվել է Քննչական կոմիտե, եւ եթե պարզվի, որ Lydian ընկերության կողմից հետազոտման ընթացակարգերը խախտվել են, ապա ընկերությունը լուրջ խնդիրներ կունենա:

ԱՎԵԼԻՆ