Գյումրիում կնոջ սպանության եւ նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Գյումրիում  43-ամյա կնոջ սպանության եւ նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նշված տանը ոստիկանությունը հայտնաբերել էր 43-ամյա կնոջ՝ դին՝ ակնհայտ բռնության հետքերով եւ իր 13-ամյա աղջկան՝ տրավմային շոկով եւ գանգուղեղային փակ վնասվածքով։

13-ամյա աջնակը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է, այսօր ԲԿ-ի մամուլի խոսնակը ֆեյսուքյան իր էջում գրել էր, որ աղջիկն առավոտյան գիտակցության թեթեւ ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել:

Դեպքով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին եւ 14-րդ կետի հատկանիշներով:

ԱՎԵԼԻՆ