Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 8-ին, այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, մարտի 5-ին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։

Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

ԱՎԵԼԻՆ