Պատճառներ չկան ենթադրելու, թե նոր տիպի կորոնավիրուսը կդադարի տարածվել ամառվա շրջանում.ԱՀԿ

Տվյալ պահին պատճառներ չկան ենթադրելու, թե նոր տիպի կորոնավիրուսը կդադարի տարածվել ամառվա շրջանում, հայտարարել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Վիրուսի ակտիվության վրա կլիմայական տարբեր պայմանների ազդեցության ճշգրիտ տվյալներ ներկայումս չկան, նշել է Ռայանը։

«Մենք պետք է ընդունենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածվելու ունակությունը»,- հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՎԵԼԻՆ