Ռուսաստանը ժամանակավորապես կփակի Իրանի հետ սահմանը

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Իրանից ժամանող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական սահմանով անցնելը: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման մասշտաբները: 

«Պետական ​​անվտանգությունն ապահովելու, հանրային առողջությունը պաշտպանելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) տարածումը կանխելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը տեղական ժամանակով 00: 00-ից, մինչև մարտի 7-ը, ժամանակավորապես կասեցնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անցումը Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանով», – ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման փաստաթղթում:

ԱՎԵԼԻՆ