Դեռահասներ ու երիտասարդները չպետք է վախենան կորոնավիրուսից.ինչու

Կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով բարդությունների զարգացման հավանականությունը կախված է մարդու տարիքից: Մասնագետների տվյալների համաձայն՝ վարակվելու հավանականությունը ավելի ցածր է մինչեւ 10 տարեկան երեխաների եւ 10-19 տարեկան դեռահասների շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կորոնավիրուսով պացիենտների միայն մոտ 2 տոկոսն է նշված տարիքային խմբերից (մինչեւ 10 տարեկան երեխաներ՝ հիվանդացել է 0,9 տոկոսը, 10-19 տարեկան երեխաներ՝  1,2 տոկոսը): Իսկ վարակվածների 86,6 տոկոսը 30-ից մինչեւ 79 տարեկան են: Ավելին՝ եթե անգամ երեխաները վարակվում են, ապա նրանց մոտ, որպես կանոն, բարդություններ չեն լինում:

Մասնագետների խոսքով՝ վիրուսն առաջին հերթին ախտահարում է քրոնիկական հիվանդություններով մարդկանց (ասթմա, դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ): Այս մարդկանց շրջանում մեծ է նաեւ բարդությունների զարգացման հավանականությունը:

Այսօր տվյալներ կան հղի կնոջից իր երեխային վիրուսի փոխանցման մասին, սակայն մասնագետները դեռեւս պատրաստ չեն միանշանակ պատասխան տալ հակասական տեղեկությունների պատճառով: Այսպես թե այնպես, նվազագույնը մեկ դեպք է հայտնի, երբ կորոնավիրուսով ծնված աղջիկը առանց դեղերի  17 օրում առողջացել է:

ԱՎԵԼԻՆ