50-ամյա Ջենիֆեր Լոպեսը նրբագեղ լողազգեստով ցուցադրել է իր անթերի կազմվածքը (լուսանկար, տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի և երկգչուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ ցուցադրել է իր անթերի կազմվածքը՝ Մայամիի լողափերից մեկում արևային լոգանք ընդունելիս:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 50-ամյա գեղեցկուհին լողափում հանգստացել է չորեքշաբթի օրը: Լողափում արված սելֆիներում երևում է Լոպեսի նշանադրության մատանին, որի արժեքը գնահատվում է մինչև 5 մլն դոլար: 10-15 կարատանոց ադամանդյա մատանին նրան է նվիրել իր սիրելին՝ ամերիկացի նախկին բեսյբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը:

«Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությանը երկու անգամ առաջադրված դերասանուհին և 44-ամյա մարզիկը նշանադրվել են 2019-ի մարտի 9-ին և պատրաստվում են ամուսնանալ այս տարի:

 

ԱՎԵԼԻՆ