Ֆրանսիայում բժշկական դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով

Ֆրանսիայում ուժի մեջ կմտնեն նոր կանոնները, որոնց համաձայն բժշկական դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: Այս մասին հայտնում է Franceinfo-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբեթ Նդիյային, գրում է Gazeta-ն։ «Հիմա չեք կարող գնել դիմակներ, քանի որ մենք դեղատներին ցուցում ենք տվել, որպեսզի նրանք դիմակները բաժանեն միայն բուժաշխատողների շրջանում կամ դեղատոմսով»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դադարել է սեղմել մարդկանց ձեռքը, որպեսզի խուսափի կորոնավիրուսով վարակվելուց։

ԱՎԵԼԻՆ