Թուրքիայի աջակցությունը տարբեր ահաբեկչական կազմակերպություններին լուրջ տարածաշրջանային սպառնալիք է ստեղծում․ ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի աջակցությունը տարբեր ահաբեկչական կազմակերպություններին, ինչը վերջին օրերին մշտական բնույթ է կրում, լուրջ տարածաշրջանային սպառնալիք է եւ մարդասիրական մարտահրավերներ է ստեղծում։ Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հետեւում է իրադարձությունների զարգացմանը, հատկապես հաշվի առնելով այն, որ իրավիճակի մեջ ներգրավվում են տարբեր խաղացողներ, որոնք նշանակություն ունեն տարածաշրջանի եւ հենց Հայաստանի համար։ «Հարցը մեզ համար զգայուն է»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։

ԱՎԵԼԻՆ