«Հայ-վրացական սահմանին ունենք կուտակումներ». Փաշինյնը հավաստիացրեց, որ հարցը լուծված է

Վերջին օրերին ունենք կուտակումներ հայ-վրացական սահմանում. Վրաստանը խնդիրներ է ստեղծել Իրանից մթերք տեղափոխող մեր ընկերությունների ու անհատների համար եւ 60-ից ավել մեքենաներ չեն կարողանում հատել սահմանը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Նա հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք իր Վրաստան կատարած այցի շրջանակում քննարկվել է այդ հարցը:

«Մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք, պայմանավորվել ենք հետեւյալը, որ տրանզիտ նշանակության մեքենաները ուղեկցվեն եւ եթե ընդունող երկիրը առարկություն չունի, այդ մեքենաները կգնան, կհասնեն իրենց հասցեատերերին: Այսօր ճշտեցինք ընդունող երկրների հետ, կարծես թե խնդիր չկա, բոլոր մեքենաները կշարժվեն եւ կհասնեն իրենց վերջնական հասցեներին: Օրինակ Իրանից գնում են Վրաստան, կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Եթե Վրաստանը կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան պատրաստ են այդ մեքենաներն ընդունել, ապա այդ մեքենաները կգնան»,-ասաց վարչապետը:

ԱՎԵԼԻՆ