Կառավարությունը քննարկում է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը

Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հիփոթեքային վարկերի ահռելի աճ է գրանցվել և նախորդ տարի պետական բյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել է 7.8 մլրդ դրամ։

«ԱԺ պատգամավորն առաջարկ է ուղարկել, ասում է հետևյալը՝ եթե մենք 7.8 մլրդ դրամ տալիս ենք, այս տեմպով, որ գնա՝ մի քանի տարուց այդ գումարը դառնալու է 30 մլրդ և ավելի: Եկեք այսօր այս ծրագիրը այսպես կանգնեցնենք և հավելյալ գումարը, որ պետք է տանք ավելի բարեկեցիկ ապրող քաղաքացիներին, որ նրանք տուն առնեն, եկեք դրանով սոցիալական բնակարանաշինություն իրականացնենք: Այս գաղափարը քննարկում ենք Կառավարությունում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ