Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքեր են գրանցվել Ֆարերյան կղզիներում եւ Լեհաստանում

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքեր են գրանցվել Ֆարերյան կղզիներում եւ Լեհաստանում: Այդպիսով, նոր կորոնավիրուսը ներթափանցել է արդեն 82 երկիր:

Ֆարերյան կղզիներում առաջին պացիենտը տղամարդ է, որը վարակվել է Ֆրանսիա այցի ժամանակ: Նա վերադարձել է Փարիզից փետրվարի 24-ին, իսկ փետրվարի 29-ին նրա մոտ հիվանդության ախտանիշներ են հայտնվել: Մարտի 3-ին նա դիմել է բժշկի այն բանից հետո, երբ իմացել է, որ իր գործընկերների մոտ, որոնք Փարիզում միջոցառման են մասնակցել, հաստատվել է կորոնավիրուսը:

Իսկ ինչ վերաբերում է Լեհաստանին, ապա կորոնավիրուսով վարակման տեղեկությունը հաստատել է երկրի առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին: Նրա խոսքով՝ պացիենտը հոսպիտալացվել է Զելյոնա Գուրա քաղաքում, եւ այժմ նրա վիճակը բավարար է:

Վերջին տվյալներով, ինչպես հայտնում է worldometers.info/coronavirus/-ը, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94 255 դեպք, մահացել է 3220 մարդ:

ԱՎԵԼԻՆ