Իտալիայի կառավարությունը հրահանգել է մինչև մարտի կեսը փակել դպրոցներն ու համալսարանները

Իտալիայի կառավարությունը հրահանգել է մինչև մարտի կեսը փակել դպրոցներն ու համալսարանները:

Ինչպես փոխանցում է ANSA գործակալությունը, երկրում բոլոր ուսումնական հաստատությունները փակելու որոշումն իշխանությունները կայացրել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 79 մարդ, վարակվել՝ 2263-ը, բուժվել՝ 160-ը: Երկրի հյուսիսում վիրուսի բռնկման երկու էպիկենտրոն է պահպանվում, որտեղ գործում է կարանտինն ու մեկուսացման ռեժիմը:

ԱՎԵԼԻՆ