Թաղման նպաստ ստանալու համար դիմումը կարելի է ներկայացնել նաեւ ՔԿԱԳ մարմինների միջոցով

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետեւ կարող են ներկայացնել նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով:

Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլեւս չկա:

Քաղաքացին կարող է ինքնուրույն ընտրել այն բանկային կազմակերպությունը, որտեղից ցանկանում է ստանալ թաղման նպաստը: Բանկային կազմակերպությունների ցանկը եւ անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրվի ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում:

Ներկայումս թաղման նպաստի փոխանցման առավելագույն ժամկետը մեկ շաբաթն է, սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նպաստի տրամադրման ժամկետը կրճատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչեւ 1 աշխատանքային օր:

ԱՎԵԼԻՆ