Ռոնալդուն մեկնել է Պորտուգալիա

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն թույլտվություն է ստացել իտալական ակումբի ղեկավարությունից և մեկնել է Պորտուգալիա, որտեղ առավոտյան վիրահատության էր ենթարկվել նրա մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն:

Դոլորեշ Ավեյրուն երեքշաբթի առավոտյան գլխուխեղի կաթվածով տեղափոխվել է Պորտուգալիայի Մադեյրա քաղաքի Doctor Nelio հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատության է ենթարկվել:

Վիրահատությունից հետո 65-ամյա Ավեյրուն արդեն գիտակցության է եկել, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության տակ:

ԱՎԵԼԻՆ