Ժողովրդի կնքած դիմելաձևը ձևախեղելն անբարոյականություն է…

Գուրգեն Սահակյանը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ մի ամբողջ ֆեյքերի «կանտորա», որոնք ծառայում են կոնկրետ մարդու և կոնկրետ քաղաքական ուժի շահերը պաշտպանելու և պոտենցիալ մրցակիցներին վարկաբեկելու համար (ի դեպ, պետբյուջեի փողերից էլ աշխատավարձ են ստանում), առիթը բաց չեն թողնում և ամեն անգամ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցներից հետո, սոցիալական ցանցերում հրահանգավորված և համակարգված կերպով սկսում են շահարկել էսպես ասած մականուն, որը ժողովրդի կողմից կնքվել է մարդու՝ ազգին պատկանելիությունը մատնանշելու համար:
Իհարկե այդ բառը վարձու աշխատողները չեն օգտագործում այնպես, ինչպես ժողովուրդն է կնքել: Այլ կտրում են կոնտեքստից, հարմարեցնում տերերի կողմից տրված պատվերին և ստացած գումարին՝ իրենց կարճ ուղեղով փորձելով վիրավորել և վարկաբեկել Գագիկ Ծառուկյան անձին:

Հատուկ բթամիտների և նրանց տերերի համար ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բառը ու ինչ նախապատմություն այն ունի իրականում:Առաջներում Ծառուկյանների ազգի տղամարդիկ հաց էին ուտում մեծ, խորը կավե ամաններով, որոնց ժողովրդական լեզվով անվանում էին դոդի ամաններ (մեծ ափսեներ): Եվ քանի, որ բոլորը հաղթանդամ տղամարդիկ են եղել, վերջիններիս մատնանշելու համար ասել են դոդենց ազգից են: Վստահ եմ, որ բոլորս էլ այս բառը լսել ենք մեր տատիկ-պապիկներից: Գագիկ Ծառուկյանն էլ իր պատանեկության տարիներին ակտիվ, հզոր և ուժեղ երիտասարդ է եղել, աչքի ընկնող և ամեն անգամ, երբ մարդիկ հետաքրքրվել են, թե ո՞վ է այս երիտասարդը, ասել են թե դոդենց Գագիկն է:
Դե գյուղական համայնքներում ազգով, ցեղով են ճանաչում և ամեն ազգ ու ցեղ ունի իր յուրօրինակ բնութագիրը:

Ասել կուզենք, որ այն անմակարդակ և անտակտ ֆեյքերը, որ այդ մականունը գրում են, թող մի հատ նեղություն քաշեն գոնե Աճառյանի արմատական բառարանում նայեն, թե ինչ է նշանակում այդ բառը, իսկ եթե իմանալով հանդերձ են ձևախեղում բառը, ապա դա արդեն անբարոյականություն է…

Մի կարևոր հանգամանք ևս. Իրենց վրա դրված կարևոր գործառույթները իրականացնելու փոխարեն՝ ահա այսպես, պետական փողերը մսխելով, այդ ֆեյքային բրիգադները անիմաստ գործով են զբաղված՝ երկրի առաջ ծառացած բազմաթիվ սոցիալական հիմնահարցերը թողած:

Հուսամ գոնե նմանօրինակ գրառումները ինչ-որ չափով կզգաստացնեն այդ ձրիակերներին, ովքեր այն աստիճան ապաշնորհ են, որ բացի պատվերով վիրավորելու հակումներից ու ունակությունից, այլ բանի ընդունակ չեն:Իսկ հասարակությունը և ժողովուրդը վստահ ենք կուլ չի տա վերոնշյալ մակաբույծների խայծը:
Հետգրություն մակաբույծներին՝ ինչպես ասում են, սառը ջուր խմեք և հանգիստ նստեք տեղներդ…

ԱՎԵԼԻՆ