Մոսկվայում 83 մարդ գտնվում է կարանտինի մեջ

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփումից հետո 24 հոգի հոսպիտալացվել են, իսկ 83-ը գտնվում են կարանտինի մեջ:

«Այսօր բժիշկները հաստատեցին նոր կորոնավիրուսային վարակի՝ Covid-19-ի վարակի առաջին դեպքը: Կորոնավիրուսը հայտնաբերվել է Մոսկվայի քաղաքացու մոտ, ով հայրենիք է վերադարձել Իտալիայից: Այժմ նա գտնվում է ինֆոկցիոն հիվանդանոցում և անցնում է բոլոր անհրաժեշտ բուժումները: Հիվանդությունը մեղմ փուլում է»,-ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Նա նշել է, որ քաղաքացու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պահից սկսած մեկ օրվա ընթացքում (փետրվարի 29-ին) հստակեցվել ու կազմվել է այդ անձի շփումների լիարժեք շրջանակը` հարազատները, ընկերները, ծանոթները և նույն ինքնաթիռով իր հետ թռչող ուղևորները:

«Հիվանդի 6 հարազատ և 5 ծանոթ հոսպիտալացվել են: Թռիչքի ուղևորներից13-ը հոսպիտալացվել են, 83 հոգի կարանտինացվել է», – գրել է քաղաքապետը:

ԱՎԵԼԻՆ