Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում ուղեւոր է մահացել

Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում ուղեւոր է մահացել: Ինչպես հայտնում է ՌԵՆ ՏՎ-ն, մահացած ուղեւորին հայտնաբերել են «Շերեմետեւո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում:

«Ռեգիոն online» պորտալի աղբյուրը հաղորդել է, որ «մահացած ուղեւորին հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել»: Այժմ իրավապահները ճշտում են դեպքի հանգամանքները:

Դեռ հայտնի չէ, թե ով է օդանավում մահացածը` տղամարդ թե կին: Մահացածի տարիքը նույնպես չի հաղորդվում: Հանգուցյալի դին կփոխանցվի փորձագետներին, ովքեր կպարզեն նրա մահվան ճշգրիտ պատճառը:

 

ԱՎԵԼԻՆ