Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ.-ին նախատեսված  համատեղ միջոցառումների ցանկը եւ իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ԱՎԵԼԻՆ