Կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքերն են գրանցվել Չեխիայում

Կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքերն են գրանցվել Չեխիայում։ Երկու հիվանդները գտնվում են Պրահայի Na Bulovce հիվանդանոցում, մեկը՝ Ուստի Նադ Լաբեմ քաղաքի հիվանդանոցում, հատուկ մամուլի ասուլիսում հայտնել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեքսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Հիվանդացածներից մեկը Իտալիայի համալսարաններից մեկում պրակտիկայից հետո է վերադարձել Պրահա, երկրորդ պացիենտը, որ նույնպես Պրահայի հիվանդանոցում է, ամերիկուհի է, որը սովորում է Միլանում։ Ուստի Նադ Լաբեմում գտնվող հիվանդը նույնպես վերադարձել է Իտալիայից, որտեղ արձակուրդն էր անցկացնում լեռնադահուկային առողջարանում»,- հայտնել է նախարարը։

ԱՎԵԼԻՆ