Գոլդեն Փելես հյուրանոցում գտնվող քաղաքացիները և նրանցից մեկի շունիկը իրենց լավ են զգում

Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում։

Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,-նշել է նա։

ԱՎԵԼԻՆ