Ինչպես կարելի է պաշտպանել մաշկ ձմռան ցրտից

Ցուրտը բացասաբար է ազդում մեր մաշկի վրա, եւ հենց այսպիսի եղանակային պայմաններում էլ մաշկի վիճակը վատթարանում է։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ձմռանը մեր իմունիտետ ցածր է, ինչի արդյունքում մեր մաշկն ավելի զգայուն է դառնում եւ կտրուկ կորցնում է տոնուսը։ Իսկ ինչպես կարելի է պաշտպանել մաշկ ձմռան ցրտից։

Կան բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Հիմնականում նման միջոցները պատրաստվում են տարբեր յուղերից, որոնք պաշտպանում են մաշկը ցրտից։ Բայց պետք է հիշել, որ նման միջոցները կիրառելի են միայն մաքուր մաշկի դեպքում՝ առանց շպարի։ Այսպիսով, առաջարկում ենք մի քանի միջոց ձմռան ցրտի դեմ պայքարելու համար։

Յուղոտ մաշկ

Մաշկի այս տեսակի դեպքում մեծ քանակությամբ յուղոտ միջոցների օգտագործման չարաշահումը շատ բացասական հետեւանքներ կարող է առաջացնել։ Հետեւաբար, այս պարագայում նման միջոցները պետք է բարակ շերտով քսել։

Յուղոտ մաշկի համար առաջարկում ենք հետեւյալ դիմակը.

Անհրաժեշտ է խառնել մեկ ճաշի գդալ կեֆիրն ու մեկ ճաշի գդալ կաթնաշոռը եւ քսել մաշկին՝ թողնելով մոտ 15-20 րոպե։

Չոր մաշկ

Ձմռանը չպետք է չարաշահել պիլինգի եւ ջրային այլ գործընթացների կիրառումը։

Օգտագործեք հետեւյալ դիմակը. ձվի դեղնուցի կեսը պետք է խառնել մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղով եւ մեկ ճաշի գդալ կաթնաշոռով եւ քսել մաշկին։

Նորմալ մաշկ

Նորմալ մաշկի դեպքում կիրառելի է հում դեղնուցի, գլիցերինի (մեկ թեյի գդալ) եւ քերած խնձորի խառնուրդը։

Եթե մաշկը ցրտահարվել է, ապա տանից դուրս գալիս պետք է այն ծածկել (օրինակ՝ շարֆով), իսկ տանը բուսական կամ ձկան յուղ քսել։ Իսկ եթե մաշկը շատ է ցրտահարվել, ուրեմն հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

ԱՎԵԼԻՆ