Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման եւս 2 դեպք է գրանցվել

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման եւս 2 դեպք է գրանցվել, հաղորդում է օպերատիվ շտաբը, որը ստեղծվել է վիրուսի դեմ պայքարի համար:

Ավելի վաղ շտաբը հաստատել է Իրանից ժամանած Ռուսաստանի քաղաքացու մոտ վարակման փաստը:

«Իրանից ժամանած Ադրբեջանի 2 քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանք գտնվում են հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ այժմ նրանց վիճակը կայուն է:

«Վիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ ստուգվում են անձինք, որոնց հետ շփվել են հիվանդաները»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԻՆ