Հայաստանն արդեն այսօր կփակի Իրանի սահմանը. ՊԵԿ նախագահ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր Facebook-յան էջում գրառում էր կատարել, ըստ որի կարելի է ենթադրել, որ սահմանը փակելու մասին որոշում է կայացվել: Այս մասին փետրվարի 24-ին ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների եւ միջազգային փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագրի վավաերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, այդպիսի որոշում կկայացվի արդեն այսօր: «Դեռեւս ընթացիկ տարվա հունվարի վերջին ստեղծվել էր համապատասխան հանձնաժողով: Այն որոշման է հանգել իր աշխատանքի արդյունքում: Երկու շաբաթով սահմանը փակելու մասին որոշումը ընդունվելու է այսօր: Սա, բնականաբար, հետեւանքներ կունենա նաեւ մաքսային ծառայությունների առումով»,- ասաց Անանյանը:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտնել էր այն մասին, որ կորոնավիրուսի պատճառով երկիրը 2 շաբաթով փակելու է Իրանի ցանաքային սահմանը եւ դադարեցնելու է օդային հաղորդակցությունը:

ԱՎԵԼԻՆ