Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին.Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ:

Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է:

Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից  8-ը գտնվում է ծանր վիճակում:

ԱՎԵԼԻՆ