Արմեն Սարգսյանն այցելելու է Տալլին. նա շնորհավորել է Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։

Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»:

 

ԱՎԵԼԻՆ