Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 18-ի

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին։

Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի մասին առաջին հաղորդումները հայտնվել են փետրվարի 19-ին։

ԱՎԵԼԻՆ