Ցանցում հրապարակել են «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը

YouTube-ում հրապարակել են Դրեյք Դորեմուսի «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը։ Նկարչուհի Դաֆնայի (Շեյլին Վուդլի) կյանքում ոչ դյուրին շրջան է սկսվել: Նա հեռացել է բոյֆրենդից: Չհասցնելով ուշքի գալ բաժանումից՝ հերոսուհին ներքաշվում է սիրային եռանկյունու մեջ: Այժմ նրան կապում են հարաբերությունները գրող Ջեկի եւ «վատ տղա» Ֆրենկի հետ:

Շեյլին Վուդլիի հետ միասին կինոնկարում նկարահանվել են Սեբաստիան Սթենը («Տոնյան բոլորի դեմ», «Առաջին վրիժառուն») եւ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Ջեյմի Դոռնանը:

Մելոդրամայի պրեմիերան կայացել է անցյալ տարվա սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՎԵԼԻՆ