ՀՔԾ վարույթում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման գործ չի քննվում.Մարինա Օհանջանյան

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, և քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,- գրել է նա:

ԱՎԵԼԻՆ