Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ապրել է էական  զարգացում.Արամ Սաֆարյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ապրել է էական  զարգացում: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Եթե ընդհանուր առմամբ վերցրած, մեր արտահանումը աճել է 9 տոկոսով, ապա ԵԱՏՄ ներսում եւ առաջին հերթին դեպի Ռուսաստան մեր ապրանքների արտահանումը ավելացել է առաջանցիկ արագությամբ` 10 տոկոսից ավել, 11 տոկոս: Մեր գլխավոր տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ում շարունակում է մնալ Ռուսաստանը, ռուսական ներդրումներն  են Հայաստանում կազմում 51  տոկոսը մեր բոլոր ներդրումների, Ռուսաստանից ուղիղ տրանսֆերտներն են կազմում  Հայաստան մտած բոլոր տրանսֆերտների 63-65 տոկոսը, Ռուսաստանն է շարունակում մնալ մեր արտագնա աշխատուժի գլխավոր երկիրը եւ այստեղ մենք կարիք ունենք լրացուցիչ թափանցիկության վիճակագրական տվյալների մեջ, որոնք խիստ անբավարար են եւ հնարավորություն չեն տալիս դեռեւս երկար-բարակ դատողություններ անել այս ոլորտի մասին եւ ուզում եմ ասել, որ Ռուսաստանի դերը կարեւորորվում է նրանով, որ նա մեր պատրաստի արտադրանքի ամենամեծ շուկան է«,-ասաց նա:

Արամ Սաֆարյանի խոսքով` մեր տնտեսության համար շատ անհրաժեշտ է զարգացնել վերամշակող արդյունաբերությունը, նկատի ունենալով, որ պատրաստի արտադրանքի արտահանումը հնարավորություն կտա լրջորեն հոգալու մեր սոցիալական  կարիքներ, հնարավորություն կտա զարգացնելու մեր հասարակության հարաճուն պահանջները:

«Շատ կարեւոր է ասել, որ տուրիզմն է զարգացում ապրել,  մենք մոտենում ենք 2 միլիոն խորհրդանշական թվին,  բայց էլի ,չենք հասել, քանի որ 1 միլիոն  890 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան եւ ամենշատը եկել են ՌԴ-ից: Մյուս մեծ խմբերը գալիս են Վրաստանից եւ Իրանից: Զբոսաշրջության զարգացումը վերամշոակող արդյուանբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ հնարավորություն է տալիս ասելու, որ Հայաստանը այս երեք հսկաների վրա հիմնվելով, կկարողանա զարգացնել իր տնտեսությունը 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխությանը համահունչ»,-հավելեց նա:

ԱՎԵԼԻՆ