Տեղի է ունենում Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը

Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ փետրվարի 21-ին, ընթանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։

Հոգեհանգստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կառավարության եւ ԱԺ անդամներ, մտավորականներ, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստի երկրպագուներ։

Հիշեցնենք, որ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 95 տարեկան հասակում։

ԱՎԵԼԻՆ