Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրությունը` լուսանկարներով

Նախագահական նստավայրում տեղի ունեցավ 2019թ.

10 լավագույն մարզիկների պարգեւատրությունը։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ հանդիսավոր արարողությունից։

ՀԿԳՄՍ նախարարության կազմակերպած քվեարկությանը մասնակցել էին մարզիչներ, մարզական լրագրողներ եւ երկրպագուներ sms քվեարկության միջոցով։

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)-  Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն) – Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն

Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Տիգրան Կիրակոսյան (սամբո) – Եվրոպական խաղերի չեմպիոն

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)- Եվրոպայի չեմպիոն

Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։

                               

ԱՎԵԼԻՆ